HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճամբարակի մանկապարտեզի շենքի նորոգման և բարեկարգման աշխատանքներում խախտումներ են հայտնաբերվել

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարականով՝ տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժինը 2021թ. ստուգումներ է  իրականացրել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Թթուջուր բնակավայրի մանկապարտեզներից մեկի շենքի նորոգման և բարեկարգման ընթացքում քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։ 

Շինարարական աշխատանքերի թույլտվությունը տրվել է Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի կողմից։ 

Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել է, որ շինարարական աշխատանքերն իրականացվել են համաձայնեցված նախագծին ոչ համապատասխան։ 

Խախտումներ են թույլ տվել  թե՛ շինարարություն իրականացնող «Էկոմիքս», թե՛ հեղինակային հսկողություն իրականացնող «Վանարխ» ՍՊԸ-ները, թե՛ տեխնիկական հսկողություն իրականացնող «Մկրտիչ Մելքոնյա Սուրենի» ԱՁ-ն։ 

Մասնավորապես, հայտնաբերվել են սահմանված կարգի հետևյալ խախտումները՝

-մանկապարտեզի պատշգամբների վրա կառուցված են մետաղական ծածկարաններ, որոնք նախագծով նախատեսված չեն եղել,

- մանկապարտեզի տարածքի բետոնյա գունավոր սալիկներով ճեմուղիները կառուցված են, (ընդ որում՝ աշխատանքն անորակ է, կան անհարթություններ, սալիկները շարժվում են), սակայն բացակայում է բետոնե անձրևատարը,

-մանկապարտեզի 2-րդ հարկի տարհանման դռները տեղադրված են նախագծին ոչ համապատասխան՝ բացվում են շարժման ուղղությամբ դեպի ներս, 

-ըստ նախագծի՝ նախատեսված էր պատշգամբների հատակը երեսպատել բազալտե ուղղանկյունաձև սալիկներով, սակայն երեսպատվել է սալիկների մնացորդներով, անհարթություններով և կամայական շարվածքով, 

-բացակայում է տանիք բարձրացող մտոցը,

- մանկապարտեզի 2-րդ հարկի պատշգամբներից բակ իջնող մետաղական աստիճանավանդակները կառուցված են նախագծին ոչ համապատասխան նախագծով նախատեսված անկյունաձևի փոխարեն ուղիղ են կառուցվել։ 

Խախտումներ թույլ տված ընկերությունների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ ակտեր։

Տեսչական մարմնից հայտնում են, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1578-րդ հոդվածի համաձայն շինարարություն իրականացնող «Էկոմիքս» ՍՊԸ ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Վարչական պատասխանատվության են ենթարկվել նաև հեղինակային  և տեխնիկական հսկողություն իրականացնող ըներությունները։

Խախտման վերացման վերաբերյալ «Էկոմիքս» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է պարտադիր կատարման ենթակա ցուցում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter