HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարը հանդիպել է Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավարին

Դեկտեմբերի 13-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիին:

ԱԳ նախարարության լրատվական բաժնի հաղորդմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են հայ-արաբական՝ դարերի պատմություն ունեցող և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության վրա հիմնված հարաբերություններին և դրա զարգացման հեռանկարներին: Կարևորվել է հայ համայնքի ունեցած դերը Պաղեստինի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:

Մուին Էլիաս Յուսեֆ Խուրին ներկայացրել է Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի գործունեությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Սուրբ Հողում հայկական հարուստ պատմամշակութային և կրոնական ժառանգությանը վերաբերող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter