HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Զարթոնք» կուսակցության 3 անդամներ բերման են ենթարկվել

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության 3 անդամներ բերման են ենթարկվել։ Այս մասին հայտնում է կուսակցության մամուլի խոսնակ Անդրանիկ Մարգարյանը։

«Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ստացել է ավելի քան 26 տոկոս քվե:

Այսօր «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության թիմի անդամներից 3-ին բերման են ենթարկել ոստիկանության Թալինի բաժին:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը կոչ է անում ոստիկանությանը և  ազգային անվտանգության ծառայությանը չներքաշվել քաղաքական ճնշումների գործընթացի մեջ և կատարել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրենց գործառույթները»,- տեղեկացրել է նա։

Կարդացեք նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter