HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամարասում հանվել է ադրբեջանցիների պատճառով դեկտեմբերի 10-ին դաշտում մնացած տրակտորը

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ամարասում հանվել է դեկտեմբերի 10-ին դաշտում մնացած տրակտորը, ինչպես նաև շարունակվել են աշնանացանի աշխատանքները։

Այս մասին տեղեկանում ենք Սարուշեն համայնքի ֆեյսբուքյան էջից։ Համայնքը շնորհակալություն է հայտնում ռուս խաղաղապահներին։

Հիշեղնենք, որ դեկտեմբերի 10-ին և 11-ին, երբ Սարուշեն համայնքի բնակիչները Ամարասի հովտում իրենց պատկանող հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներ են կատարել, ադրբեջանցիները կրակ են բացել տրակտորների ուղղությամբ։ 

Արձակված կրակահերթերի պատճարով վնասվել էր տրակտորներից մեկի կողային հայելին, տրակտորներից մեկը մնացել է դաշտում։ Մարդկային  կորուստներ և վիրավորներ չեն եղել։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter