HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիլիջան քաղաքում այրվել է անասնակեր

Դեկտեմբերի 13-ին, ժամը 19:15-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Անանյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ անասնագոմի (մոտ 60 քմ) տանիքում այրվում է անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:00-ին, մարվել՝ 21:14-ին: Այրվել է պահեստավորած (մոտ 100 հակ) և կուտակած (մոտ 1 տ) անասնակեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter