HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է գործակցության մի շարք հնարավորություններ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի գլխավորած պատվիրակությանը։ 

«Նախարարը ողջունել է դեսպանին, անդրադարձել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Էստոնիայի գրանցած հաջողություններին, տնտեսության ազատականացման  էստոնական փորձին, նշել, որ այն կարող է օրինակելի լինել Հայաստանի համար։ 

Վահագն Խաչատուրյանը դեսպանին է ներկայացրել նախարարության գործունեության շրջանակները՝ առանձնացնելով հատկապես թվայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Մասնավորապես ընդգծել է արդեն իսկ հաստատված թվայնացման ռազմավարությունը, դրանից բխող թվայնացման նոր ստանդարտների մշակումը, ինչպես նաև հաջողությամբ գործարկված e-gov, e-draft և մի շարք այլ էլեկտրոնային հարթակները, որոնք պարբերաբար ամբողջացվում ու արդիականացվում են։ 

Նախարարը կարևորել է այս ոլորտում փորձի փոխանակման, հատկապես էստոնացի մասնագետների կողմից պրակտիկ խորհրդատվության, համագործակցության ընդլայնման հնարավորությունները։  

Ռինա Կալյուրանդը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, անդրադարձել երկու երկրների միջև արդեն իսկ առկա համագործակցության ուղղություններին: Դեսպանը նաև պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում քայլեր ձեռնարկել ընդլայնելու գործակցությունը և վեր հանելու համագործակցության նոր հնարավորություններ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային կառավարման, տեխնոլոգիական կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման մի շարք հնարավորություններ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու կողմերի համապատասխան մասնագետներից ձևավորել աշխատանքային խումբ, ստեղծել ճանապարհային քարտեզ և մշակել գործողությունների ծրագիր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter