HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Բենզին Ռուբոն շենքը 150 հազար դրամով է «առնում»

Թիվ 12 ընտրատարածքում ՕԵԿ թեկնածու Ռուբեն Մասումյանը' Բենզին Ռուբոն, շենքը 150 հազար դրամով է «առնում»: Մասնավորապես' վերջինս ամեն շենքից թիրախավորել է 30 ձայն' յուրաքանչյուրի համար նախատեսելով 5000-ական դրամ: Բենզին Ռուբոն այդ գումարները նախընտրում է բաժանել ԺԵԿ-ի պետերի և ՀՀԿ-ական շտաբներում «տասովշիկ» աշխատող երիտասարդների միջոցով:

Չարբախում գտնվող «Մուշ» մսամթերքի արտադրամասի ղեկավարը հորդորել է իր աշխատակիցներին քվեարկել Բենզին Ռուբոյի օգտին: Թե ում է պատկանում այս արտադրամասը, և ովքեր են կանգնած այս հրահանգի հետևում' թերթը կներկայացնի առանձին հրապարակման շրջանակներում: Ի դեպ' Բենզին Ոուբոն երեկ սկսել էր ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել Էրեբունի համայնքում: Ասֆալտապատման արդյունքում Բենզին Ռուբոն ակնկալում է ստանալ թաղի տեղական ֆեոդալի «դաբրոն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter