HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մակրոնն ու Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը և Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։ Այդ մասին նշվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։ 

Պուտինը Մակրոնին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպման հիմնական արդյունքները, որը կայացել էր նոյեմբերի վերջին, Սոչիում։ «Մանրամասն անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Սոչիում նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ եռակողմ հանդիպման հիմնական արդյունքները, որը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեկ ամյակին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Կրեմլի տվյալներով՝ Ռուսաստանի նախագահը ֆրանսիացի գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման, փախստականների վերադարձի, առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման գործընթացը։ 

Հեռախոսազրույցի ընթացքում, ըստ Կրեմլի հաղորդագրության, ընդգծվել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման կարևորությունը։ Կողմերն այն որակել են որպես օգտակար։ «Պաշտպանվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով աշխատանքների ակտիվացման նպատակահարմարությունը»,- հավելել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Լեռնային Ղարաբաղից զատ, Մակրոնն ու Պուտինը քննարկել են նաև Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի հետ կապված հարցեր։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter