HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկրաշարժ Շորժա գյուղից 2 կմ հյուսիս-արևելք

Դեկտեմբերի 14-ին, տեղական ժամանակով ժամը 19:31-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 15:31-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.51⁰ և արևելյան երկայնության 45.29⁰ աշխարհագրական կոորդինատներով  Հայաստան` Շորժա գյուղից 2 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի տարածքում` Շորժա, Արտանիշ, Դրախտիկ գյուղերում, Տավուշի մարզի` Հաղարծին և Գանձաքար գյուղերում` 3-4 բալ, Իջևան, Ճամբարակ, Հրազդան և Գավառ քաղաքներում 3 բալ, Սևան և Աբովյան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter