«Ժողովուրդ». Սամվել Նիկոյանը բյուջեի գումարն ուղղել է ՀՀԿ նախընտրական ֆո՞նդ
Օրաթերթի տեղեկությունների համաձայն' այս օրերին կտրուկ դատարկվել է ՀՀ Ազգային ժողովի բյուջեն: Ենթադրվում է, որ Աժ նախագահ Սամվել Նիկոյանը բյուջեի գումարն ուղղել է ՀՀԿ նախընտրական ֆոնդ:
Ինչպես փոխանցել են Աժ թերթի աղբյուրները, Աժ պատգամավորներին արդեն երկրորդ ամիսն է' չի վճարվել «դեպուտատսկի» կոչվող հավելավճար, որը կազմում է 15-հազարական դրամ: Իսկ պատճառաբանությունն այն է, որ «փող չկա»: Ավելին, այս օրերին չեն վճարում նաև Աժ աշխատակիցների գործուղումների գումարները, նրանց հորդորում են սեփական միջոցներով մեկնել գործուղման, հետո բերել ծախսերի մասին համապատասխան կտրոններ: Իսկ երբ գումար լինի, կփոխհատուցեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել