HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում բժիշկը կալանավորվել է խարդախության և կաշառքի դրդման մեղադրանքներով

Արցախի դատախազությունը հայտնում է, որ Արցախի Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբույժ-պրոկտոլոգ Կարեն Տերտերյանը 2021թ. օգոստոս ամսից մինչև նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում խաբեության եղանակով, շահադիտական շարժառիթով գումար հափշտակելու նպատակով՝

- Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ժ.Հ-ին հաշմանդամության խումբ որոշելու հարցում աջակցելու կեղծ խոստում տալու և որպես միջնորդ իբր բժշկասոցիալական հանձնաժողովի նախագահ ոմն Կորյունի գումար տալու համար Ժ.Հ-ից ստացել ու հափշտակել է 250.000 դրամ գումար,

-Հադրութի շրջանի Թաղասեռ համայնքի տեղահանված բնակչուհի Ռ.Թ-ին և Հադրութ քաղաքի տեղահանված բնակչուհի Մ.Ս-ին «Դավիդյանց» մասնավոր կլինիկայում աշխատանքի տեղավորելու կեղծ խոստումով վերջիններից ստացել ու հափշտակել է, համապատասխանաբար, 360.000 և 350.000 դրամ գումար,

-պլանային վիրահատությունները ժամանակավոր դադարեցված, իսկ անհետաձգելի բուժօգնությունն անվճար լինելու պայմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Մ.Ա-ին ցուցված բժշկական միջամտությունը խաբեությամբ վճարովի ներկայացնելու և ստացված գումարը «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության դրամարկղ մուծելու սուտ հայտարարությամբ նրանից ստացել ու հափշտակել է 70.000 դրամ գումար:

Նկարագրված արարքները կատարելու համար Կ. Տերտերյանը Արցախի քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ որպես մեղադրյալ է ներգրավվել Արցախի քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասով (խարդախություն) և 37-րդ հոդվածի 4-րդ մասով ու 33-328-րդ հոդվածի 2-րդ մասով (կաշառք տալու փորձի դրդչություն), 184-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 4-րդ մասով ու 33-209-րդ հոդվածի 1-ին մասով (առևտրային կաշառք տալու փորձի դրդչություն), 184-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 4-րդ մասով ու 33-209-րդ հոդվածի 1-ին մասով, 184-րդ հոդվածի 1-ին մասով:

Նույն օրը քննիչի կողմից որոշում է կայացվել մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարանին միջնորդություն հարուցելու մասին, որն Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել և մեղադրյալը կալանավորվել է:

«Քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված քննչական գործողությունների, նախաձեռնված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով, ինչպես նաև քաղաքացիների կողմից իրենց նախաձեռնությամբ ներկայացված տեղեկություններով ի հայտ են բերվել և շարունակվում են բացահայտվել Կ. Տերտերյանի կողմից կատարված՝ նույնաբնույթ այլ արարքներ:

Հետևաբար, իրազեկում ենք, որ եթե դուք նույնպես տուժել եք Կ. Տերտերյանի գործողությունների հետևանքով, ապա համապատասխան հայտարարությամբ կարող եք դիմել Արցախի քննչական կոմիտե կամ դատախազություն»,- նշվում է հայտարարության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter