HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». ԲՀԿ-ի դեմ համացանցային քարոզարշավը տապալվեց

Ինչպես հայտնում են լավատեղյակ աղբյուրները, ԲՀԿ-ի դեմ ձեռնարկված համացանցային քարոզարշավը լիովին տապալվել է: Բանն այն է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում հստակ պատվեր է եղել համացանցի որոշ լրատվական կայքերում, նորաստեղծ կայքերում, ինչպես նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սկսել մի ամբողջ արշավ ընդդեմ ԲՀԿ-ի, որը կպարունակի հստակ ապատեղեկատվություն, վիրավորանք, ծաղրանկարներ և այլն:

Նույն աղբյուրները նաև փաստում են, որ նման քարոզարշավը չի տվել սպասված արդյունքը, քանի որ անգամ պատվիրատուները հստակ նկատել են, որ չնայած բոլոր ջանքերին' ԲՀԿ-ի վարկանիշը գնալով աճում է: Ըստ այդ աղբյուրների' այս անարդյունավետությունը հարուցել է պատվիրատուների ակնհայտ զայրույթը, քանի որ համացանցային «հակաբհկական» քարոզարշավի վրա ծախսվել են հսկայական գումարներ:

Մեկնաբանություններ (2)

Stver
Օ, ինչ նրբանկատություն....
Ստվեր
Բա կտապալվի բա ինչ կանի, օրինակ խմբագրությունը չի հրապարակում այն քոմենթները, որոնք արտահայտում են բացասական վերաբերմունք ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի վերաբերյալ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter