HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յունիբանկն իջեցրել է Swift դրամական փոխանցումների սակագինը մինչև 1500 դրամ

Յունիբանկն իրավաբանական և ֆիզակական անձանց համար իջեցրել է Swift միջազգային փոխանցումների սակագինը: Սահմանվել են հետևյալ սակագները՝ անկախ փոխանցումների քանակից, գումարից և արժույթից.
 
  • իրավաբանական անձանց համար՝ 1500 ՀՀ դրամ,
  • ֆիզիկական անձանց համար՝ 2500 ՀՀ դրամ:

«SWIFT փոխանցումների իջեցրած սակագները միտված են օտարերկրյա գործընկերների հետ գործարար հարաբերությունների աշխուժացմանը և ազգային տնտեսության զարգացմանը:  Լինելով միջազգային փոխանցումների հայաստանյան շուկայի առաջատարներից մեկը՝  Յունիբանկն առավելագույնս հասանելի է դարձնում այս ծառայությունը փոքր և միջին բիզնեսի համար», - նշեց Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրեն Արթուր Ապերյանը:

SWIFT համակարգով արդյունավետ աշխատանք կազմակերպելու նպատակով,  Յունիբանկը համագործակցում է առաջատար արտասահմանյան բանկերի հետ, այդ թվում՝  Landesbank Baden-Wuerttemberg (Գերմանիա), Banca Popolare di Sondrio (Իտալիա), AO Alfa Bank (Ռուսաստան), VTB Bank (PJSC) (Ռուսաստան), Bank of Georgia (Վրաստան), Eurasian Development Bank (Ղազախստան) և այլն:

Վճարովի բովանդակություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter