HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Մուրադյանն ընտրվել է Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր

Արմեն Մուրադյանն ընտրվել է Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր։ Այս մասին նա տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում։

«Շնորհակալ եմ Յուրաքանչյուրին՝ մեր 100 ամյա բժշկական կրթօջախի ղեկավարումը կրկին ինձ վստահելու համար Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն իր հարյուրամյա պատմության ընթացքում հանդիսացել է և շարունակում է լինել մեր երկրի կարևորագույն բժշկական և առողջապահական կրթօջախը՝ ապահովելով որակյալ բժշկական կադրերի պատրաաստում և ժամանակակից բժշկական օգնության տրամադրում։

Այսօր ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդին ներկայացրեցի բժշկական համալսարանի առաջիկա 5 տարիների զարգացման ծրագիրը, որը հիմնված է լինելու 7 հիմնասյուների վրա․ • Մրցունակ և որակյալ ուսանողակենտրոն կրթություն

• Ժամանակակից և անվտանգ պացիենտակենտրոն բժշկություն

• Հայտնագործություններ և նորարարություններ

• Ճգնաժամերին պատրաստվածություն և կառավարում

• Թվայինացում և գործունեության թափանցիկություն

• Միջազգային բրենդի ձևավորում

• ԵՊԲՀ ողջ համայնքի ներգրավում համալսարանի աշխատանքներում

• ՀՀ տնտեսական զարգացման խթանում:

Ներկայացվածս ծրագիրն ամփոփ ներկայացնում է առաջիկա 5 տարիների ընթացքում պլանավորվող աշխատանքների հիմնական ուղղությունները, որոնց ազդեցությունը, բնական է, չի սահմանափակվի միայն այդ 5 տարիներով և կունենա երկարաժամկետ և մուլտիպլիկատիվ էֆեկտ: Մեր նպատակն է կատարելության և որակի միջավայրի ստեղծումը: Բժշկության և կրթության ոլորտում ստատուս քվոն մեզ համար անընդունելի է, և Երևանի պետական բժշկական համալսարանի յուրաքանչյուր աշխատակից պետք է աշխատի պրոգրեսի և առողջ հայրենիք կերտելու ուղղությամբ: Կորոնավիրուսային համավարակի և պատերազմի դժվարին ժամանակահատվածում բժշկական բուհը՝ ի դեմս պրոֆեսորադասախոսական, վարչական կազմի, ապագա բժիշկների, հսկայական աշխատանք է իրականացրել:

Փորձությունների միջով պատվով անցնելով` մեկդարյա պատմություն ունեցող կրթական հաստատությունը առաջիկայում ևս պատրաստ է աշխատել ուժերի գերլարմամբ` հաղթահարելով առաջընթացին միտված նոր մարտահրավերներ:

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նպատակն է դառնալ լավագույնը տարածաշրջանում և լինել աշխարհի լավագույնների շարքում:

Ի գործ !!!»,- գրել է Մուրադյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter