Երևան-Սևան ճանապարհին վրաերթի է ենթարկվել Հրազդանի 58-ամյա բնակիչը
Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու 2021թ. դեկտեմբերի 15-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 41.5 կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները: Այս մասին ասվում է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։
Ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենայի վարորդը նշված վայրում վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի 58-ամյա բնակչին և դիմել փախուստի: Վերջինս տեղում մահացել է:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել