HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրյուսելում կայացել է Հայաստանի վարչապետի և Կիպրոսի նախագահի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայութունը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Կիպրոսի միջև քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Կարևորվել է երկու կառավարությունների միջև ակտիվ փոխգործակցությունը` փոխշահավետ ծրագրերի առաջ մղման նպատակով: Անդրադարձ է կատարվել Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքներին:

Նիկոլ Փաշինյանը և Նիկոս Անաստասիադիսը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Ընդգծվել է մարտահրավերներին համատեղ դիմագրավելու պատրաստակամությունը և խնդիրների լուծման ուղղությամբ սերտ և արդյունավետ գործակցության անհրաժեշտությունը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter