HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Երբ դաշնակիցները լռում են կամ հղում անում դեկլարատիվ հայտարարությունների

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ թերևս նոյեմբերի 16-ին պարզ դարձավ, որ պատերազմն ամենևին չի ավարտվել ու տեղափոխվել է հայ-ադրբեջանական շփման գիծ, մասնավորապես՝ Գեղարքունիք-Սյունիք հատված։ Չնայած սահմանին մշտական փոխհրաձգությանը կամ մայիսի 12-ից ՀՀ տարածքում ադրբեջանական ուժերի ապօրինի գտնվելուն, միայն նոյեմբերի 16-ին կողմերը ակտիվ մարտական գործողությունների անցան՝ կիրառելով զրահատեխնիկա ու հրետանի։ Այդուհանդերձ, նույն նոյեմբերի 16-ի երեկոյան կողմերը դադարեցրին կրակը, երբ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց ունեցավ կողմերի պաշտպանության նախարարների հետ։

Մարտական գործողությունների հետեւանքով հայկական կողմն ունեցավ 6 զոհ, ավելի քան երկու տասնյակ վիրավոր, գերիներ ու անհետ կորածներ, որոնց վերջնական թիվը մինչև օրս հստակ հայտնի էլ չէ։ 

Քանի որ մարտական գործողություններն անմիջապես ընթանում էին ՀՀ ինքնիշխան տարածքում, «Հետք»-ը նոյեմբերի 16-ին հարցում էր ուղարկել ՀԱՊԿ անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարություններ՝ հասկանալու, թե ինչ դիրքորոշում ունեն կամ ինչ քայլեր են փորձում ձեռնարկել այս երկրները իրենց ռազմական դաշնակցի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման առնչությամբ, հատկապես, որ գտնվելով միևնույն ռազմաքաղաքական բլոկում, այս երկրները պարտավորություններ ունեին անդամ մյուս երկրի տարածքային ամբողջականության ապահովման հարցում։

Այդ երկրների արտաքին քաղաքական գերատեսչություններից մենք ուզում էինք ճշտել, թե ինչ դիրքորոշում ունի ՀԱՊԿ անդամ երկիրն այն փաստի առնչությամբ, որ դեռևս նոյեմբերի 14-ին ադրբեջանական ուժերը ներխուժել էին ՀՀ ինքնիշխան տարածք և գրավել մարտական մի քանի դիրք, ինչու մինչ օրս (նկատի ունենք նոյեմբերի 16-ը, երբ ուղարկվել էր հարցումը-խմբ) ՀԱՊԿ անդամ երկիրը հանդես չի եկել Ադրբեջանին դատապարտող հայտարարությամբ, ինչու այդպիսի արձագանք չի եղել նաև մայիսի 12-ին հայ-ադրբեջանական շփման գիծն ապօրինաբար հատելու կապակցությամբ։ Բացի այդ, ՀԱՊԿ անդամ երկրից մենք ցանկանում էինք ճշտել, թե ինչ վերաբերմունք ունի կոնկրետ տվյալ երկիրը ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փաստի վերաբերյալ, և արդյոք տվյալ պետության կարծիքով ՀԱՊԿ-ը բավարար ջանքեր է գործադրում՝ ապահովելու իր անդամ պետությունների տարածքային ամբողջականությունը։ 

Հարցումներն ուղարկելուց անցել է ուղիղ մեկ ամիս, սակայն արձագանքել է միայն Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ սոսկ հղում անելով ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի նոյեմբերի 17-ի ճեպազրույցին, որի ընթացքում Զախարովան հանդես էր եկել դեկլարատիվ բնույթի մի շարք հայտարարություններով։ Մասնավորապես, ըստ Զախարովայի, Ռուսաստանը կապի մեջ է Ադրբեջանի և Հայաստանի հետ, շարունակվում է լարվածության նվազմանն ուղղված աշխատանքների իրականացումը, Ռուսաստանը կոչ է անում կողմերին զսպվածություն ցուցաբերել, թույլ չտալ նոր պատահարներ, խնդիրները լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, սկսել սահմանազատում ու սահմանագծում և այլն։ Որևէ խոսք չկա Հայաստանի տարածքային ամբողջականության, ռազմական դաշնակցի իրավունքների խախտման վերաբերյալ։

Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարություններն այդպես էլ անպատասխան թողեցին մեր հարցումը։ Հավանաբար, նրանց ընդհանրապես հետաքրքիր չէ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, քանի որ իրենց հարաբերություններն Ադրբեջանի հետ ավելի սերտ են, քան Հայաստանի հետ։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանություններ (1)

George
CSTO is like a JOKE! Since May parts of Armenian territories are under the occupation of Azeri forces and the killing and kidnapping of Armenian servicemen and villagers have become a routine. Despite all of the aggressive behavior of Azerbaijan, Stanislav Zas (Secretary-General of the CSTO) told the media earlier that CSTO’s capacity is used only in the event of an aggression, an invasion. "Here we actually have a border incident. Thank God, there are no casualties, no shooting there. This is a border incident, it must be dealt with, and we are in favor of resolving the issue by peaceful means," https://www.panorama.am/en/news/2021/07/03/Syunik-CSTO-Zas/2529954 I didn’t expect more from CSTO! Two of the members, namely Tajikistan and Belarus have a brotherly relationship with Azerbaijan. The Central Asia Turkic nations are the ones who lined up to congratulate Azerbaijan for its victory over Armenian Christians. And the most disgusting is the head of the organization that happens to be Armenia's so-called "guarantor of security", "strategic partner" and "military ally"! They betray Armenia (like always) because their main concern is not to harm their so-called "pragmatic relationship” with Turkey (quasi owner of Azerbaijan). This is the end of the mockery that Turkey as a party directly and explicitly involved in a genocidal war against the Armenian people is monitoring the so-called "ceasefire" in Artsakh. There is a Persian proverb in this regard: they asked the fox "who is your witness"? The fox replied "my tail"! Since 2015 the so-called “Eastern Superpower” has been too busy pleasing/appeasing Turkey in order to pull it away from NATO, bring it to their camp, and facilitate the first Slavic-Turkic alliance in the Caucasus and Central Asia. The "pragmatic relation" with Turkey even forced them to abandon their national pride and dignity. Russia stayed "pragmatic" (read passive) even when its military jet was shot down over Syria (2015), or when its ambassador to Turkey was assassinated in Ankara (2016), or when Turkish/Azeri forces shot down a military copter over Nakhichevan and murdered two Russian servicemen (2020). And despite all of these, Russia invited Turkey (the instigator of the war) to monitor the "ceasefire" in Artsakh. Disgusting politics, eh?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter