HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Նվազագույն կենսաթոշակի չափը կավելանա 2100 դրամով

Նվազագույն կենսաթոշակի չափը 2022թ․ հունվարի 1-ից կավելանա 2100 դրամով՝ կազմելով 28 600 դրամ։ Որոշումն ընդունվեց Կառավարության նոյեմբերի 16-ի նիստում։

Կավելանան նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`

  • առաջին խմբի հաշմանդամի համար՝ 43 000 դրամ (40 000 դրամի փոխարեն),
  • երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 33 000 դրամ (30 000 դրամի փոխարեն),
  • երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 30 000 դրամ (27 000 դրամի փոխարեն)։

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կսահմանվի 30 000 դրամ (27 000 դրամի փոխարեն)։

«Իհարկե, երջանիկ չենք այն չափերից, որոնցով բարձրացնում ենք կենսաթոշակները, բայց երբ եղած բազայի վրա ենք նայում, տոկոսային բավական շոշափելի աճ է։ Ուզում եմ արձանագրենք, որ կենսաթոշակը մեր ծախսային ամենամեծ հոդվածներից մեկն է, և իհարկե, կենաթոշակների շարունակական բարձրացումը մեր պարտավորությունն է։ Այդ պարտավորությունն առավել արդյունավետ դարձնելու միջոցը տեսնում ենք առավել արդյունավետ, զարգացած և զարգացնող տնտեսություն ունենալու մեջ»,- նախագծի քննարկման ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Որոշման նախագծի համաձայն՝ կբարձրանա նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով 28 600 դրամ (26 500 դրամի փոխարեն), իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 37 000 դրամ (26 500 դրամի փոխարեն)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter