Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունի հետ:
Նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը Արմեն Սարգսյանն ու դեսպանը մտքեր են փոխանակվել հայ-չինական երկկողմ հարաբերությունների օրակարգի, համագործակցության հեռանկարային ուղղությունների և տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու հնարավորությունների շուրջ: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել