Շենգավիթում մշտադիտարկվել է 48 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել՝ 10 խախտում
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը պարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 16-ին դիտարկել է Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտը։
Տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են Շենգավիթ վարչական շրջանով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 48 տրանսպորտային միջոց։
«Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 10 դեպք, որոնք վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն և գերբեռնված ուղևորափոխադրմանը։ Այդ խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ»,- հայտնում են տեսչական մարմնից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել