HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի ուղերձը

Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը մեծարանքի խոսք է հղել լրագրողներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա նախօրեին

Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը այսօր՝ մայիսի 3-ի Մամուլի ազատության համաշխարհային օրվա նախօրեին, արտահայտեց իր հարգանքը ԶԼՄ-ների աշխատակիցների քաջության նկատմամբ և ընդգծեց նրանց էական դերը ժողովրդավարության զարգացման գործում:

«Ես հիանում եմ ճշմարտությունն ասելու ձեր անվախ ջանքերով: Մենք կապրեինք լրիվ այլ աշխարհում, եթե չլիներ հզոր անկախ մամուլը», - ասաց Միյատովիչը խոսելով Թունիսից, որտեղ նա մասնակցում է մամուլի ազատությանը նվիրված միջազգային համաժողովին: «Աշխատանքը կատարելիս՝ ռիսկի տակ դնելով Ձեր անվտանգությունը և նույնիսկ կյանքը, դուք շարունակում եք խիզախորեն կատարել ձեր առաքելությունը»:

«Այս պահին, երբ մենք նշում ենք Մամուլի ազատության համաշխարհային օրը, կան բազմաթիվ լրագրողներ, որ ճաղերի ետևում են, իսկ շատերն էլ դեռևս սպասում են արդարադատության», - շեշտեց նա:

«Ես կշարունակեմ հորդորել կառավարություններին, որպեսզի լուծեն լրագրողների նկատմամբ բռնությունների բոլոր դեպքերը և դադարեցնեն մեղավորների անպատժելիությունը՝ մեր տարածաշրջանը լրատվության համար ավելի լավ ու ավելի անվտանգ տարածք դարձնելու համար: Ես կշարունակեմ հակադրվել սահմանափակողական օրենքներին և գործելաոճերին, որոնք լռեցնում են առցանց և ոչ առցանց լրատվամիջոցների անկախ և քննադատական ձայները:

«Թվային հեղափոխությունը և համացանցի ժամանակակից տեխնոլոգիաները փոխել են ձեր մեթոդները, բայց ոչ թե ձեր աշխատանքի էությունը: Դրանք լուրերի հավաքումն ու փոխանակումը ավելի են արագացրել և հեշտացրել, սակայն դրանք չեն վերացրել մասնագիտական հետաքննող լրագրողության անհրաժեշտությունը»:

Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ի, Ամերիկյան Նահանգների կազմակերպության ու Մարդու իրավունքների Աֆրիկյան հանձնաժողովի' ազատ մամուլի հարցերով երեք այլ հատուկ զեկուցողների հետ միասին, վաղը մասնակցելու է ՅՈՒՆԵՍԿՈ-ի Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված համաժողովին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter