HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Այս մասին հաղորդում է նախագահականի մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանը նախագահ Սարգսյանն ու դեսպան Կոնյուկը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հարցերի շուրջ: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության խնդիրներին»,- ասվում է նախագահականի մամուլի հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter