Փոխվարչապետն ու ՌԴ դեսպանը քննարկել են տնտեսական օրակարգի հարցեր
Դեկտեմբերի 16-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, տրանսպորտային հաղորդակցության, տեխնոլոգիական զարգացման ոլորտներում: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև էներգետիկայի բնագավառում ընթացող և նախանշվող ծրագրերին, մասնավորապես՝ ՀՀ կառավարության և «Ռոսատոմի» գործակցությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել