«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցների փոխանցումը
2021 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 19։55-ի սահմաններում, Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողը հայտնել է, որ 5-րդ և 6-րդ դիտաշտարակների միջնամասից լսվում են կասկածելի ձայներ։
Քրեակատարողական ծառայության փոխանցմամբ՝ հիմնարկի ծառայողների կողմից անմիջապես իրականացվել են տեղզննման աշխատանքներ, որոնց արդյունքում խոտածածկ տարածքից հայտնաբերվել է սպիտակ, կասկածելի փաթեթ՝ առանձնացված երկու փաթեթներով։ Վերջիններում առկա են եղել 1․6, 21․2 և 2․4 գրամ քաշերով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն բուսական զանգվածներ, որտեղ նկատվել են նաև կանեփանման հատիկներ։
«Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության»,- ասվում է հայտարարության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել