HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամեն ինչ գլխավորապես թաքցվում է կա՛մ «քաղաքական գործընթացների», կա՛մ «քրեական ընթացակարգերի» քողով․ Արման Թաթոյան

«Այն, ինչ վերջին ժամանակներս կատարվում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ, լի է ժողովրդավարության հիմքի՝ ընտրելու և ընտրվելու իրավունքի համար խորքային վտանգներով»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Ըստ նրան՝ Հայաստանի քաղաքացիների առաջնային քվեով ընտրված ՏԻՄ պաշտոնյաների նկատմամբ քաղաքական ու իրավապահ գործընթացներով տեղի են ունենում խիստ վտանգավոր միջամտություններ, որոնց առնչությամբ հանրությանը կա՛մ չեն տրվում պատշաճ բացատրություններ, կա՛մ բացատրություններ չեն տրվում, առհասարակ:

«Ամեն ինչ գլխավորապես թաքցվում է կա՛մ «քաղաքական գործընթացների», կա՛մ «քրեական ընթացակարգերի» քողով՝ վտանգավոր նախադեպեր ստեղծելով:

Բոլորին հիշեցնում եմ, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածով և Հայաստանի միջազգային պարտավորություններով: 

Ընտրական իրավունքը ժողովրդավարության ձևավորման հիմքերի հիմքն է և վերջ»,- գրել է նա:

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Ընտրական իրավունքը ժողովրդավարության ձևավորման հիմքերի հիմքը կարող է լինել միայն այն ժամանակ, երբ օտարին ծառայող գործադիր իշխանությունը զավթած ասենք դավաճանները հնարավորություն չունենան կեղծել տրված ձայների քանակը: Իսկ այդ բանը կիրագործվի միայն այն դեպքում, եթե փակ-գաղտնի ընտրության փոխարեն յուրաքանչյուր ընտրողի անվանական քվեն՝ ընտրություններից անմիջապես հետո հրապարակվի: Նկատենք, միայն այս կերպ յուրաքանչյուր ընտրող կարող է համոզվել թե իր ձայնը չեն գողացել: Բացի այդ հնարավոր կլինի ընտրություններին մասնակցել անձնական հեռախոսի, համակարգչի եւ այլ էլեկտրոնային սարքի միջոցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter