Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ եղանակի կանխատեսումը
ՇՄՆ Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․
Հանրապետությունում դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ին առանձին շրջաններում, 21-22-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:
Քամին՝ հարավ-արևելյան 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամերին, 18-19-ին սպասվում են թույլ տեղումներ։
Դեկտեմբերի 21-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել