HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեկտեմբերի 22-ին ավագանին կքննարկի Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը

Դեկտեմբերի 22-ին կհրավիրվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ։ Օրակարգում «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» ավագանու որոշման նախագիծն է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝

2021 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երևան քաղաքի ավագանու նիստ՝ հետևյալ օրակարգով.

  1. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ»,- նշված է քաղաքապետարնաի տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունն ավելի վաղ հայտնել էր, որ նախաձեռնել է գործող քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց և Երևանի քաղաքապետի պաշտոնում պատրաստվում է առաջադրել առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter