Անցկացվել են հրանետային համակարգերի կիրառմամբ գործնական պարապմունքներ
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել են ТОС-1А ծանր հրանետային համակարգերի կիրառմամբ գործնական պարապմունքներ:
Հրանետային համակարգերը դուրս են հանվել մշտական տեղակայման վայրերից, բացազատվել նախորոշված շրջանում և բերվել մարտական վիճակի:
Ռեակտիվ արկերի կիրառմամբ խոցվել է շուրջ 1․5 կմ հեռավորությամբ գտնվող պայմանական հակառակորդի թեթև զրահապատ տեխնիկայի և տրանսպորտային միջոցների շարասյունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել