HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հրդեհ Ճապոնիայի հոգեբուժարաններից մեկում. զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ

Ճապոնիայի Օսակա քաղաքի հոգեբուժական կլինիկաներից մեկում տեղի է ունեցել խոշոր հրդեհ, որի արդյունքում տուժել է առնվազն 28 մարդ։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ Ինչպես նշվում է ոստիկանության հաշվետվության մեջ, նրանցից 27-ի մոտ «տեղի է ունեցել սրտի կամ շնչառության կանգ»։ Այդպիսի ձևակերպում Ճապոնիայում օգտագործվում է մինչ բժիշկների կողմից մահվան փաստի պաշտոնական հաստատումը։ 

Ոստիկանությունը կասկածում է, որ հրդեհը մարդածին է եղել։ Այն սկսվել է նոյեմբերի 17-ի առավոտյան։ Ճապոնիայի ժամով առավոտյան 10-ին Օսակայի արտակարգ ծառայությունները հաղորդագրություն են ստացել հրդեհի բռնկման մասին։ Կրակը տարածվել է շենքի չորրորդ հարկում, որտեղ գտնվել է հոգեբուժական հաստատությունը։ Վերջինս մասնագիտացած է եղել դեպրեսիայի բուժման, ինչպես նաև այնպիսի խնդիրներով, որոնք կապված են քնի խանգարման հետ, ինչպես օրինակ` քնի ապնոէն։ Այդ շենքում տեղակայված են եղել նաև գեղեցկության սրահ, հագուստի խանութ և անգլերենի դպրոց։ 

Կրակը մարվել է կես ժամվա ընթացքում, մարդկանց տարհանել են հրշեջ աստիճաններով։ Նախնական տվյալներով՝ բոլոր զոհերը գտնվել են հոգեբուժական կլինիկայում։ 28 տուժածներից 27-ի մահը հաստատվել է, մյուսներինը, ամենայն հավանականությամբ, կհաստատվի ավելի ուշ, այն բանից հետո, երբ կտրվի բժիշկների պաշտոնական եզրակացությունը, առանց որի Ճապոնիայում մարդ չի կարող մահացած համարվել։ 

Ճապոնական լրատվամիջոցները հայտնում են, որ ոստիկանությունը սկսել է հրդեհի առաջացման պատճառների ուսումնասիրությունը։ Ոստիկանությունում այն կարծիքին են, որ հրդեհը կարող էր մարդածին լինել։

«Օսակայի ոստիկանությունը հետաքննում է հրդեհը՝ որպես հնարավոր հրկիզում»,- հաստատել է շրջանի նահանգապետ Հիրոֆումի Յոշիմուրան։ 

NHK հեռուստաընկերության տվյալներով, որը հղում է անում իր աղբյուրներին, հրդեհից առաջ կլինիկայի ընդունարան է մտել 60 տարեկանին մոտ մի տղամարդ։ Նրա ձեռքում եղել է պայուսակ, որից հատակին ինչ-որ հեղուկ է կաթացել։ Շենքի մյուս հարկերում կամ հարևան շենքում հրդեհ չի գրանցվել։ 

2019 թվականին Ճապոնիայում գրանցվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր զոհերի թվով ամենախոշոր պատահարներից մեկը։ Տղամարդը հրկիզել էր Կիոտոյում գտնվող կինոստուդիաներից մեկը, որի արդյունքում զոհվել էր 36 մարդ։

Լուսանկարը՝ The Japan Times-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter