Դեկտեմբերի 18-ին Երևան քաղաքի Բաղրամյան 3-րդ նրբանցքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար, 2021 թ. դեկտեմբերի 18-ին Երևան քաղաքի Բաղրամյան 3-րդ նրբանցքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում՝ նշված նրբանցքում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ ըստ կից սխեմայի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել