HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն այցելել է կենտրոնական հավաքակայան

Ձմեռային զորակոչի մեկնարկին ընդառաջ՝ դեկտեմբերի 18-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան: Այս մասին տեղեկացնույմ է ՊՆ մամուլի ծառայությունը։

ԶՈՒ ԳՇ պետն անցկացրել է շարային ստուգատես, դիտարկել զորակոչի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներն ու պատասխանատու ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը:

«Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ցուցումներ և հանձնարարականներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ, հորդորել անել առավելագույնը ձմեռային զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter