HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սրբուհի Գևորգյանն ընտրվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար 

Մանկավարժական համալսարանում դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված է եղել ռեկտորի ընտրության հարցը։ Ներկա է եղել խորհրդի 20 անդամից 18-ը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փոխանցմամբ՝ ռեկտորի թափուր տեղի համար դիմել էր մեկ թեկնածու՝ բուհի ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը։

Նա ներկայացրել է զարգացման ծրագիրը, խորհրդի անդամները հարցեր են ուղղել թեկնածուին։ 

Նիստի ընթացքում  փակ, գաղտնի քվեարկությամբ խորհուրդն անվստահություն է հայտնել ռեկտորի միակ թեկնածուին։

ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է ընտրել ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար և ներկայացրել բուհի պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանի թեկնածությունը։ 

ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել Սրբուհի Գևորգյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter