
Մևլյութ Չավուշօղլու. «Ադրբեջանի հետ կշարունակենք համատեղ գործել մեր տարածաշրջանում իրավիճակի կարգավորման յուրաքանչյուր փուլում»
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են Իսլամաբադում՝ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 17-րդ արտահերթ նիստի շրջանակներում։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Թուրքիայի ԱԳ նախարարը։
İslam İşbirliği Teşkilatı toplantısı için bulunduğum İslamabad’da Can #Azerbaycan’ın Dışişleri Bakanı kardeşim @bayramov_jeyhun’la Kafkasya’daki gelişmeleri ele aldık. Bölgemizdeki normalleşmenin her aşamasında birlikte hareket etmeyi sürdüreceğiz.????#TekMilletİkiDevlet pic.twitter.com/OF3CYTLIJG
— Mevlüt Çavuşoğlu (@MevlutCavusoglu) December 19, 2021
«Իսլամաբադում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել ենք Կովկասում առկա իրավիճակը։ Մենք կշարունակենք համատեղ գործել մեր տարածաշրջանում իրավիճակի կարգավորման յուրաքանչյուր փուլում»,- գրել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Նախօրեին, նման հայտարարություն արել էր նաև Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։ Նրա խոսքերով՝ Անկարան Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու է Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ։ Ըստ նրա՝ Թուրքիան ոչ միայն հանդես է գալիս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին, այլև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության օգտին։ «Նոր իրողությունները արգասաբեր հող են ձևավորել այս տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար»,- հայտարարել էր Օքթայը։
Լուսանկարը՝ Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել