HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Շառլ Միշելը մեկնաբանել է 10 հայ գերիների վերադարձը Հայաստան

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Ադրբեջանի որոշումը Հայաստանին վերադարձնել 10 հայ գերիներին։ Այդ մասին Միշելը գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։ 

«Ջերմորեն ողջունում եմ Ադրբեջանի կողմից 10 հայ գերիների փոխանցումը, որն իրականացվել է Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ բանակցությունների արդյունքում»,- նշել է Միշելը։

Եվրոպական խորհրդի նախագահը գերիներին Հայաստանին վերադարձնելն անվանել է «կարևոր հումանիտար ժեստ, որը ցույց է տալիս վստահության ամրապնդման փոխադարձ կամքը»։ Միշելի ընդգծմամբ՝ Եվրամիությունը նպաստել է Երևանին գերիների վերադարձին։ 

Թվիթերյան գրառումից երևում է, որ գերիներին ուղեկցել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոլվո Կլաարը։ 

Հիշեցնենք, որ կիրակի օրը՝ դեկտեմբերի 19-ի առավոտյան, հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 10 հայ գերու, որոնք գերեվարվել էին 2021 թվականի նոյեմբերի 16-ին Հայաստանի արևելյան սահմանի Սյունիքի հատվածում տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում։ 

Լուսանկարը՝ Olivier Hoslet/AFP via Getty Images

Մեկնաբանություններ (1)

Ռուբեն
Հարգելի պարոն Շառլ Միշել, ընդամենը 10 գերիների վերադարձը Դուք անվանում եք կարևոր հումանիտար ժեստ, և դրանով արդեն բարձր գնահատական եք տալիս մի մարդու, որը 100-ից ավել գերիներ դեռևս պահում է իր բանտերում՝ քաղաքական առևտրի համար: Մինչդեռ նա պարտավոր էր եռակողմ համաձայնագրի համաձայն բոլոր գերիներին վերադարձներ դեռևս 1 տարի առաջ: Եթե այսօր 10-ի փոխարեն բոլոր գերիներին վերադարձնեին, այդ դեպքում Ձեր գնահատականը տեղին կլիներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter