HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ վարորդը տեղում մահացել է, ուղևորի վիճակը գնահատվում է բավարար

Դեկտեմբերի 19-ին, ժամը 10:13-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ գյուղի շուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1990 թ.) և «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ ԻԻՀ քաղաքացի), ինչի հետևանքով «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, մոտ 50 մ գլորվելով, հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում։ Վերջինիս վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր Ս․ Զ․-ն (ծնված 1998 թ.) տեղի ուժերով հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և Գ․ Հ․-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter