
Ծառե՞րն են կտրում, թե՞ թփուտները հանում
Այսօր «ԷկոԼուր»-ն Արմավիրի բնակիչներից ահազանգ է ստացել, որ Արմավիրի քաղաքային այգու ծառերը շինարարության համար կտրում են: Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը «ԷկոԼուր»-ին տեղեկացրել է, որ ոչ թե ծառեր են կտրվում, այլ թփուտներն են հանվում, որպեսզի տեղում հետագայում դեկորատիվ ծառեր տնկեն:
Ժողովրդի շրջանում տարածված լուրերի համաձայն` այգու նշված հատվածում տարածք է գնել նաև ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, ով նպատակ ունի բանկ կառուցել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել