HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին

Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին և Հայաստանի ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանին: 

Արցախի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների համագործակցության ամրապնդման և ընդլայման, առկա սպառնալիքներին և երկրի շուրջ ստեղծված զարգացումներին առնչվող մի շարք հարցեր: 

Կարեն Սարգսյանը ողջունել և իր շնորհակալությունն է հայտնել Հայաստանի գործընկերներին արդյունավետ փոխգործակցության, Արցախի հարցը մշտապես օրակարգում պահելու և Արցախի Հանրապետություն՝ աշխատանքային այցի համար:

 «Պարոն Քյարամյան ուրախ եմ Ձեզ տեսնել Արցախում: Ձեզ հետ հանդիպել ենք երկրի համար անչափ բախտորոշ ժամանակահատվածում՝ երբ պատերազմ էր: Այսօր Արցախը վերանորոգման և վերակառուցման փուլում է: Ի դեմս Ձեզ՝ իմ և ՆԳ նախարարության անձնակազմի անունից երախտագիտություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր սրտացավ են Արցախի ու մեր հայրենակիցների խնդիրներով»-նշել է Կարեն Սարգսյանը: 

Արգիշտի Քյարամյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Կարեն Սարգսյանին և նախարարության կառուցվածքում գործող բոլոր ստորաբաժանումների ծառայողներին՝ պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ծանր ժամանակահատվածում հայրենիքին մատուցած անձնվեր ծառայության համար, նշել, որ Հայաստանի քննչական կոմիտեն և անձամբ ինքը ՆԳ նախարարության հետ պատրաստ են համագործակցության՝ տարբեր ձևաչափում:

«Հարգարժան Կարեն Գրիգորիի, այն առաքելությունը, որ ստանձնել և կատարել է Ձեր ղեկավարած կառույցը՝ անգնահատելի է: Զոհված և անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքը կազմակերպելու և հարազատներին հասցնելու բարդ առաջադրանքը դուք կատարել եք անձնվիրաբար: 

Պատերազմը ծանր վերք թողեց բոլորիս  սրտերում: Այսօր մեզ ոչինչ չի մնացել քան մեր հայրենիքը շենացնելը: Քայլել եմ այսօր Ստեփանակերտում և ոգևորվել ծաղկող քաղաքից ու մարդկանց չկոտրվող տեսակից:  Վստահ եմ, միասնական ուժերով կարողանալու ենք իրականացնել մեր համազգային բոլոր նպատակները»-հանդիպմանը նշել է Հայաստանի ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը: 

Հանդիպմանը ներկա են եղել ՆԳ նախարարի տեղակալ Սամվել Պետրոսյանը և Արցախի ոստիկանության պետ գնդապետ Արտյոմ Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter