Բաշինջաղյան փողոցի ավտոտնակում այրվել է ավտոմեքենա
Դեկտեմբերի 19-ին, ժամը 21:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցում գտնվող շենքերից մեկի մոտակա ավտոտնակում այրվում է ավտոմեքենա։
Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։04-ին, մարվել՝ 22։31-ին։ Ավտոտնակում այրվել են «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան և կենցաղային իրեր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել