HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնի են «Երևակայության գավաթ Հայաստան 2012» մրցույթի հաղթողները

Հաղթողները  կներկայացնեն Հայաստանը Ավստրալիայում կայանալիք համաշխարհային եզրափակչին 

Մայիսի 2-ին «Գոլդեն Թուլիփ Երևան» հյուրանոցում տեղի ունեցավ «Երևակայության գավաթ Հայաստան 2012» մրցույթում հաղթող թիմի և մրցանակակիրների հայտարարման արարողությունն ու մրցանակաբաշխությունը: 

Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի էր ունեցել այդ առավոտյան ժամը 11-ին Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի գրասենյակում և կազմակերպվել էր Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի,Հայաստանում Մայքրոսոֆթի ներկայացուցչության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի կողմից: 

Նախընտրական փուլի արդյունքում Եզրափակիչ անցած 7 թիմերը կարճ (15 րոպե) շնորհանդեսների տեսքով ներկայացրեցին իրենց գաղափարները, որի արդյունքում ՏՀՏ, կրթական և հասարակական ոլորտի առանցքային դերակատարներց կազմված ժյուրին ընտրեց մեկ հաղթող թիվ, որը կներկայացնի Հայաստանը 2012թ. հուլիսին կայանալիք համաշխարհային եզրափակչին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում: 

Մրցույթում հաղթող ճանաչվեցին հետևյալ թիմերը`

1.      Առաջին տեղ` mLab թիմ

Առաջարկում է լուծում, որը հնարավորություն կընձեռի ցանկացած օգտագործողի (հեռախոս և համակարգիչ) մոբիլ սարքի միջոցով ստուգել խմելու ջրի որակը և տվյալ ջրի աղտոտվածության աստիճանի վերաբերյալ տվյալները ներմուծել համակարգ/բազա:

2.    Երկրորդ տեղ` The Insanely Great Team թիմ

Առաջարկում է կեղծիքների, մասնավորապես դեղամիջոցների կեղծման դեմ պայքարի մեթոդ, որն իրականացվում է արտադրողի կողմից գաղտնի կոդի ներդրման միջոցով:

3.    Երրորդ տեղ` RAU թիմ

Առաջարկում է գնորդի կողմից ապրանքի բաղադրության վնասակարության ստուգման պարզեցված մեթոդ` Windows հեռախոսի կիրառմամբ: 

Հիշեցնենք, որ «Երևակայության գավաթ» մրցույթը Մայքրոսոֆթի ուսանողական ամենամեծ և վառ իրադարձությունն է, որի անցկացման տաս տարիների ընթացքում մրցույթին մասնակցել են ավելի քան 350.000 ուսանողներ աշխարհի շուրջ 183 երկրներից: Այս միջոցառման միջոցով Մայքրոսոֆթը փորձում է ուսանողներին ներգրավել համաշխարհային խնդիրների լուծմանը՝ մասնավորապես ՄԱԿ-ի կողմից հրապարակված հազարամյակի մարտահրավերներին՝ միավորելով երիտասարդական եռանդն ու ժամանակակից տեխնոլոգիաները: 

Երևակայության գավաթ մրցույթի հայաստանյան ընտրական փուլն անցկացվում է 5 տարի շարունակ: Այս տարի մրցույթի կազմակերպիչները՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը և Մայքրոսոֆթ ԱրԷյ-ը, ստացել են առավելագույն թվով հայտեր, որոնցում ներկայացված նախագծերն աչքի են ընկնում առաջարկվող նորարար և որակյալ լուծումներով: Դրանք վերաբերում են այնպիսի համաշխարհային խնդիրների, ինչպիսիք են  խմելու ջրի որակի ստուգումը,  պայքարը զանազան հիվանդությունների, երեխաների մահացության դեպքերի ինչպես նաև կեղծիքների դեմ, համաշխարհային համագործակցությունը և այլն: 

Առաջին անգամ այս տարի մրցույթն անցկացվել է երկու փուլով: 2012թ մարտի 13-ին կայացած առաջին փուլին ներկայացվել են 20 նախագծեր, որոնցից ժյուրին ընտրել է 7-ը: Մրցույթի վերաբերյալ իրազեկության մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև որակյալ և մրցույթի չափանիշներին համապատասխան հայտեր ստանալու նպատակով կազմակերպիչներն անցկացրել են հանդիպումներ բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ ուսանողների և ոլորտային մասնագետների հետ: Թիմերին տրամադրվել է տեխնիկական և խորհրդատվական աջակցություն: Այս մասին հայտնում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter