HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ըստ Գեղամ Մանուկյանի՝ Սյունիքում հայկական զորքերը հետ են քաշվել ստորագրված փաստաթղթի հիման վրա

Հայկական զորքերը Սյունիքից նախորդ տարվա դեկտեմբերին հետ են քաշվել ստորագրված փաստաթղթի հիմքով: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա հայտնեց, որ այս մեկ տարվա ընթացքում խաչաձև հարցումներ է ուղարկել տարբեր գերատեսչություններ, և ի վերջո զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանից ստացել է հարցման պատասխան, որով պարզ է դարձել, որ Հայաստանի սուվերեն տարածքից զորքերի հետքաշումն ունի փաստաթղթային հիմնավորվածություն:

«Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ստորագրությամբ գրությունը փաստում է, որ 2020 թվականի դեկտեմբերին Սյունիքում հայկական ստորաբաժանումները շուրջ 20 կմ հետ են քաշվել, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածը հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ՝ գրավոր փաստաթղթի հիման վրա: Պատասխանն ամբողջությամբ չեմ կարող հրապարակել, ես պարտավորություն եմ ստորագրել՝ գաղտնիություն պարունակող փաստաթուղթ չհրապարակել»,- ասաց Մանուկյանը:

Պատգամավորի խոսքով՝ այնուհետև գրավոր հարցմամբ է դիմել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, որի պատասխանից պարզ է դարձել, որ 2020-ի դեկտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների միջև ստորագրվել է երկկողմ փաստաթուղթ, որը գաղտնագրման ենթակա չէ, չի կարող տրամադրվել կամ հրապարակվել:

«Մեկ տարի շարունակ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, նաև պաշտպանական գերատեսչությունը Հայաստանից թաքուն են պահել, թե ինչի հիման վրա են Սյունիքում զորքերը հետ քաշվել: Եւ հիմա միայն՝ մեկ տարի անց, գլխավոր շտաբը եկավ փաստելու, որ իրականում փաստաթուղթ ստորագրվել է»,- ասաց Մանուկյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարել է, որ բացի հանրությանը հայտնի փաստաթղթերից, այլ փաստաթուղթ գոյություն չունի, և միայն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ ի պատասխան Աննա Գրիգորյանի հարցին ասել էր, որ Սյունիքում զորքերը հետ են քաշվել իր հրամանով: Նրա խոսքով՝ այդ որոշումը կայացրել է պատերազմից խուսափելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter