Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թբիլիսի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան։ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Նիկոլ Փաշինյանն ուղեւորվել է Վրաստանի կառավարություն, որտեղ առանձնազրույց է տեղի ունենալու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Թբիլիսիում երկու երկրների վարչապետների մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել