Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում 82-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
Երևան քաղաքի Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում գտնվող շենքերից մեկի փողոցային հատվածում տղամարդու դի է հայտնաբերվել։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վերաբերյալ իրավապահները քաղաքացուց ահազանգ էին ստացել 2021թ. դեկտեմբերի 19-ին։ «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը հիշյալ հասցեի բնակիչ է՝ ծնված 1939թ., ով իրեն ցած է նետել։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- հայտնում է ՔԿ-ն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել