HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում է ձյուն

Հայաստանում դեկտեմբերի 20-ի երեկոյան ժամերին, 22-ի գիշերը առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումներով՝ քամին հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ, դեկտեմբերի 20-22-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-25-ին աստիճանաբար կնվազի գիշերը 14-17, ցերեկը՝ 10-12 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 20-ի երեկոյան ժամերից, 21-ին, 22-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 21-ի երեկոյան ժամերից ձյան տեսքով:

Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:  Դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter