HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

Դեկտեմբերի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, որի ընթացքում նա հանդիպումներ կունենա ՀՀ բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության հետ և կքննարկի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակը։ Այդ մասին նշվում է ՀԱՊԿ տարածած մամլո հաղորդագրության մեջ։

«Այցի ընթացքում նախատեսված է հանդիպում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նրա հաստատմանը կներկայացնի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2021-ի սեպտեմբերի նստաշրջանի որոշումների և Հայաստանի նախագահության շրջանում ՀԱՊԿ գործունեության գերակա ուղղությունների իրականացման նախագծերը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

Նախատեսվում է, որ Ստանիսլավ Զասը բանակցություններ կվարի նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter