HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման առաջին երկու դեպքը

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման առաջին երկու դեպքը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամքրելիձեն։ Ըստ նրա՝ ևս 26 մարդ, որոնց հետ շփվել են կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակվածները, հետազոտվում են։

«Երկու պացիենտներն էլ Վրաստանի քաղաքացիներ են, որոնք եղել են ԱՄՆ-ում և Դուբայում։ Նրանք մեկուսացման մեջ են։ Մենք հետազոտում ենք վարակվածների հետ շփված 26 կոնտակտավորների»,- լրագրողներին հայտարարել է Գամքրելիձեն։ 

Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում այդ երկրում գրանցվել է COVID-19-ի 1 296 նոր դեպք, մահացել՝ 45 պացիենտ։ Վիրուսի տարածման էպիկենտրոնը Թբիլիսին է։ Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր 2020 թվականի փետրվարի 26-ին։ 

Այս տարվա նոյեմբերին Հարավային Աֆրիկայի գիտնականները հայտարարել էին, որ առաջացել է մեծ քանակությամբ մուտացիաներով կորոնավիրուսի նոր շտամ, որը կարող է լինել առավել վարակիչ։ Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեպքեր Հայաստանում դեռևս չեն գրանցվել, փոխարենը դրանք արդեն հայտնաբերվել են հարևան Վրաստանում, Իրանում և Թուրքիայում։

Լուսանկարը՝ Владимир Умикашвили / РИА Новости

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter