HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի պատճառով հետաձգվել է Դավոսի համաժողովը

2022 թվականի հունվարի 17-21-ը Շվեյցարիայի Դավոս քաղաքում նախատեսված Համաշխարհային տնտեսական ֆորումի հանդիպումն անորոշ ժամկետով հետաձգվել է, ինչը պայմանավորված է աշխարհում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածման հետ։ Այդ մասին հայտնել են Ժնևում Համաշխարհային տնտեսական ֆորումի գրասենյակից՝ ընդգծելով, որ հանդիպումը նախատեսվում է իրականացնել ամռան սկզբին։ 

«Համաշխարհային տնտեսական ֆորումը կհետաձգի Դավոսում իր ամենամյա հանդիպման անցկացումը՝ օմիկրոն-շտամի հետ կապված անորոշության լույսի ներքո։ Հիմա այն նախատեսվում է ամռան սկզբին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Համաշխարհային տնտեսական ֆորումը նախատեսում է անցկացնել «Աշխարհում առկա իրավիճակը» թեմայով առցանց հանդիպումների շարք։ Այդ քննարկումներին կմասնակցեն աշխարհի առաջնորդները, որոնք «իրենցը ուշադրությունը կկենտրոնացնեն անհետաձգելի համաշխարհային խնդիրների վերաբերյալ որոշումների մշակման վրա»։

Համաշխարհային տնտեսական ֆորումը շվեյցարական ոչ կառավարական կազմակերպություն է։ Վերջինս յուրաքանչյուր տարի կազմակերպում է հանդիպումներ՝ համաշխարհային խոշոր բիզնեսի ներկայացուցիչների, քաղաքական առաջնորդների և գործունեության տարբեր ոլորտների փորձագետների մասնակցությամբ։ Ֆորումի անդամ են հանդիսանում մոտ հազար խոշոր ընկերություններ և կազմակերպություններ։

Լուսանկարը՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնական կայք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter