HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆեյսբուք օգտատերը խաբեությամբ ձեռք է բերել քաղաքացու բանկային քարտի տվյալները և հափշտակել 120.000 դրամ

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է, որ քաղաքացիների բանկային քարտերից կատարված հափշտակությունների դեպքերը շարունակվում են:

«Դեկտեմբերի 17-ին ժամը 15:30-ին Մարտակերտի շրջանային բաժնում զեկուցագիր է ներկայացվել, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրանցված «Սև ցուցակ, Սև վարկեր» անհայտ օգտատերը հոկտեմբեր ամսին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակչուհի Հ.Ա.-ից (ծնված 1999թ.) խաբեությամբ, վստահությունը չարաշահելու եղանակով ձեռք է բերել վերջինիս պատկանող բանկային պլաստիկ քարտի տվյալները և նույն քարտից հափշտակել 120.000 դրամ գումար»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը։

Արցախի ՆԳ նախարարության ոստիկանությունը կոչ է անում չտրվել խաբկանքներին և ցուցաբերել զգոնություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter