HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի Մեջլիսի պատվիրակությանը

Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ալեն Սիմոնյանը վստահություն է հայտնել, որ բարեկամության խմբի այցը հայ-իրանական սերտ հարաբերությունների համար գործուն նշանակություն է ունենալու` ի նպաստ միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդմանը:

Կողմերն արձանագրել են երկու երկրների միջեւ քաղաքական ակտիվ երկխոսությունը, որն ամուր հիմք եւ երաշխիք է բազմաթիվ ոլորտներում միջպետական հարաբերությունների զարգացման համար: Կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը` այն դիտարկելով որպես բարեկամ երկրների միասնական տեսակետների շրջանակի ընդլայնման առանցքային պլատֆորմ: Այս համատեքստում ընդգծվել է պատգամավորական բարեկամության խմբերի արդյունավետ գործունեությունը:

Հանդիպմանը զրույց է ծավալվել տարածաշրջանում տեւական խաղաղության եւ կայունության անհրաժեշտության շուրջ: Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ադրբեջանական կողմի ապակառուցողական վարքագծին` նշելով, որ այն բացասական ազդեցություն է ունենում ոչ միայն Հայաստանի, այլեւ` տարածաշրջանի մյուս երկրների վրա:

Հանդիպման ավարտին Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանը ԱԺ նախագահին է փոխանցել Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆիի` Իրան պաշտոնական այցի հրավերը:

Նշենք, որ Իրանից ժամանած պատվիրակության հետ հանդիպումներ են ունեցել նաև Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter