HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արթիկ» ՔԿՀ-ի փշալարերի վրայից հայտնաբերվել է փաթեթ՝ արգելված իրերով

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 07։00-ի սահմաններում, Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակում ծառայություն իրականացնող ծառայողը զեկուցել է, որ արտաքին պահպանության 2-րդ տեղամասի պարսպին է մոտեցել անհայտ անձ և կատարել ներնետում հիմնարկի բնակելի գոտի։ Իրականացված զննության արդյունքում հայտնաբերվել է փաթեթ՝ կախված հիմնական պատի փշալարից։ Զննությամբ պարզվել է, որ փաթեթում առկա է եղել 3 բջջային հեռախոս։

Քրեակատարողական ծառայության փոխանցմամբ՝ նույն օրը՝ ժամը 10։25-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն իրականացրել են վերոնշյալ տարածքի կրկնակի տեղազննում։ Արդյունքում՝ բնակելի գոտու տարածքից հայտնաբերվել է պոլիէթիլենային ևս մեկ փաթեթ, որում առկա են եղել 2 բջջային հեռախոս և 1 բաժանորդային քարտ։

Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter