HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

54 բարձրահարկ շենքերում, որտեղ ապրում են վիրավորում ստացած զինվորներ, մատչելիությանն ուղղված ծրագրեր են արվել․ Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Օսիպյանին։

«Նա ոչ միայն վստահ է, որ հաղթահարելու է պատերազմի թողած հետքերը, այլև պատրաստվում է դառնալ բժիշկ-կինեզիոլոգ ու օգնել իր նման հերոս տղաներին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ երևանյան 54 բարձրահարկ շենքերում, որտեղ ապրում են պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորներ, այս տարի մատչելիությանն ուղղված ծրագրեր են արվել. տեղադրվել են նոր վերելակներ, թեքահարթակներ, լայնացվել են մուտքերը և այլն:

«Ծրագիրը շարունակական է լինելու: Սա նվազագույնն է, որ կարող է անել համայնքը հայրենիքի պաշտպանի համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter